ՌԴ դեսպան Կառլովի սպանության կազմակերպիչը փոխել է անունը և փախել Կանադա

20 Հունվարի 2026, 12:15

Քաղաքականություն

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչը փոխել է անունը և փախել երկիրից։ Այս մասին հայտնել է «TRT Haber» հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ «FETÖ» կազմակերպության անդամ Ջեմալ Կարաատան փոխել է իր անունը՝ դառնալով Սալիհ Ադա, այժմ ապրում է Կանադայում, որտեղ աշխատում է որպես հոգեթերապևտ։

Քարաթան գտնվում է հետախուզման մեջ։ Նշվում է, որ «FETÖ»-ն իր անդամներին արտասահմանում ապահովում է անվտանգությամբ և հարմարավետ կյանքով։

Հիշեցնենք՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, որն արմատներով հայ է, սպանվել է Անկարայում 2016 թվականի դեկտեմբերի 19-ին։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ դեսպանը ելույթ էր ունենում լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը։ Հարձակումն իրականացրել է ոստիկանության աշխատակից Մևլյութ Մերթ Ալթընթաշը։

Հիմա եթերում