Համաձայն չեմ փոքր բիզնեսին 0 % հարկելու կետի հետ. Բագրատյան
20 Հունվարի 2026, 13:37
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ներկայացնելով գործարար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հիմնական կետերը, ասել է, որ Հայաստանում փոքր բիզնեսն ազատելու են հարկերից, որպեսզի հնարավորություն տան նրանց զարգանալ։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, հակադարձելով Կարապետյանին, նշել է․
«Ես հարկային արտոնություններին զգուշորեն են վերաբերվում։ Անկեղծ ասած, համաձայն չեմ փոքր բիզնեսին 0% հարկելու կետի հետ։ Ավելին, ես կարծում եմ, որ շրջանառության հարկը պետք է ընդլայնել։ Ի՞նչ է խանգարում, մարդիկ թող հարկ տան։ Ես վախենում եմ, որ Ձեր ասածով ՀՀ-ում կլինի այն, ինչ անցյալ դարում եղավ Միացյալ Նահանգներում։ 30 տարի խելքի չէին գալիս, բոլոր խոշոր բիզնեսները կսկսեն փակվել»։