ՀՀ-ն դեպի ՌԴ բեռների տարանցման վերաբերյալ հարցում է ուղարկել Ադրբեջանին․ Ալիև

20 Հունվարի 2026, 20:51

Քաղաքականություն

Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել իր բեռների՝ Ռուսաստան տարանցման վերաբերյալ հարցում։ Այս մասին Դավոսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Դե ֆակտո՝ միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ներկայումս բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն մի օր երթուղին կանցնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, այդ օրը հեռու չէ»,- նշել է Ալիևը։