Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ
22 Հունվարի 2026, 16:50
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ:
«Նրանք իմ ընկերներն են: Խաղաղության խորհրդի յուրաքանչյուր անդամն իմ ընկերն է: Սովորաբար լինում են մի քանիսը, որոնց չեմ սիրում: Բայց այս անգամ՝ ոչ: Ես իրականում սիրում եմ այս ամբողջ խումբը»,- հավելել է Թրամփը:
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր նոր հիմնած Խաղաղության խորհուրդը գործի Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցությամբ: Միևնույն ժամանակ, նա քննադատել է ՄԱԿ-ին՝ համաշխարհային սպասելիքները չարդարացնելու համար:
«Ես միշտ ասել եմ, որ ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունի։ Այն դեռ չի օգտագործել այդ ներուժը, բայց դա հսկայական է»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը: