Հայաստանն՝ ինքնատիպ և արժեքավոր ուղղություն ճանապարհորդների համար
Բրիտանական «The Paper» (iNews) պարբերականը Հայաստանը բնութագրել է որպես «ինքնատիպ և արժեքավոր ուղղություն ճանապարհորդների համար»։ Հատուկ ուշադրություն է դարձվել Երևանին՝ հին «վարդագույն քաղաքին»՝ իր ընդարձակ բուլվարներով, աշխույժ շուկաներով և հարուստ հանրային տարածքներով։
Հոդվածում ընդգծվել է մայրաքաղաքի դինամիկ մթնոլորտը, նրա պատմական ճարտարապետությունը և հիմնական տեսարժան վայրերը՝ Հանրապետության հրապարակն ու Կասկադը։
Լրագրողները նաև առանձնացրել են գաստրոնոմիական ավանդույթները, մշակութային ժառանգությունն ու հյուրընկալությունը, որոնք ձևավորում են քաղաքի յուրահատուկ ոգին։