Զինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ

25 Հունվարի 2026, 19:37

Քաղաքականություն

24News-ի տեղեկություններով` զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև արցախցի մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:

ՆԳՆ-ից հայտնել են, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր։