Թոշակը չի բավարարում, 36 հազար դրամով ո՞նց ապրես․ հարցում Շիրակում
27 Հունվարի 2026, 16:30
Պատգամավորներին միլիոններ է տալիս, իսկ թոշակառուներին՝ ոչինչ։ Այս մասին ասում են Շիրակի մարզի բնակիչներն՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե թոշակների բարձրացման դեպքում մարդիկ չեն իմանա ինչպես ծախսել գումարը։
Նրանց խոսքով՝ մեր երկրին այնպիսի ղեկավար է պետք, որ գոնե հասարակ ժողովրդի մասին մտածի։
«36․000 դրամ է թոշակս, դե արի՝ դրանով ապրի, ո՞նց ապրես։ Միայն 12․000 դրամի դեղորայք եմ գնում»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։
Մարդիկ ընդգծել են՝ թոշակառուներն այսօր ծայրահեղ վիճակում են ապրում, և պետք է նրանց թոշակներն ավելացնել ոչ թե 20․000-ով, այլ 50․000-ով։
Մանրամասները՝ տեսանյութում։