Զենք են գնել, թե՞ գրպաններն են լցրել․ Շիրակի բնակիչներն՝ արտաքին պարտքի ավելացման մասին
27 Հունվարի 2026, 15:20
Հայաստանի արտաքին պարտքի աճի պատճառներից մեկը սպառազինությունների գնումն է: Ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին։
«Մեզ ասում են՝ արտաքին պարտքը հասել է 8 միլիարդի, հարցնում են՝ ի՞նչ ենք արել էդ գումարներով։ Չէի ուզում ասել, բայց կասեմ՝ մենք զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո՛, պարտքով ենք զենք առել։ Ինչի՞, որովհետև շատ ա պետք եղել ու միանգամից»,- հայտարարել է Փաշինյանը։
Շիրակի մարզի բնակիչները, խոսելով Փաշինյանի այս հայտարարության մասին, նշել են․ «Երբ վարչակազմը փոխվի, ստուգումներ կլինեն, ու այդ ժամանակ պարզ կլինի՝ զենք են գնել, թե իրենց գրպաններն են դրել»։
Մարդկանց խոսքով՝ այնքան են խաղել, որ ոչ ոք այս իշխանությունների ներկայացուցիչների խոսքերին չի հավատում։
«Ինչպես է զենք գնել, որ 5000-ից ավելի ջահելի տարավ մսաղաց լցրեց, պրծավ»,- վրդովված նշել է հարցման մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։