Ջուլիետա Ստեփանյանը՝ «Սպիտակ փիղ» մրցանակի դափնեկիր
01 Փետրվարի 2026, 14:10
Կինոգետների, կինոքննադատների և կինոլրագրողների «Սպիտակ փիղ» մրցանակաբաշխությունը հրապարակել է 2025 թվականի դափնեկիրների անունները։
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանն արժանացել է մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ ռեժիսոր Ռաուլ Գեյդարովի «Սիդնի Լյումետի ծննդյան օրը» ֆիլմում մարմնավորած դերի համար։
Ֆիլմը հիմնված է ռեժիսորի անձնական հիշողությունների վրա և ներկայացնում է հասունացման համընդհանուր պատմություն՝ հիշեցնելով, որ դժվարին ժամանակներում մարդուն ուժ են տալիս ստեղծագործությունը, երազանքները և հարազատների աջակցությունը։