Պյատիգորսկի հայ համայնքը նշել է Սուրբ Սարգսի տոնը
04 Փետրվարի 2026, 00:30
Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Սուրբ Սարգսի տոնը՝ երիտասարդների օրհնության օրը։ Պյատիգորսկի հայ համայնքի համար այս տոնը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համայնքի եկեղեցին կրում է Սուրբ Սարգսի անունը։ Կիրակի օրը տոնակատարությունը նշանավորվել է եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագով։
Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի մասնակցությունը միջոցառմանը հատուկ հոգևոր ուժ է հաղորդել։ Նա գլխավորել է պատարագը, և իր քարոզով հավատացյալների սրտերը լցրել խաղաղությամբ և հույսով։