Փաշինյանի և Ալիևի «խաղաղության» մեսիջները. Իրանը մերժում է թուրքական հարթակը Alpha News Room 04.02.2026
04 Փետրվարի 2026, 21:00
Alpha News Room-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը, կրկին խոսել հաստատված խաղաղությունից. իրականությո՞ւն, թե նախընտրական կաշառք
🔹 Ինչի՞ շուրջ են մինչև մրցանակաբաշխությունը՝ Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ վարել
🔹 Հայաստանի ԱԺ նախագահը մեկնում է Մոսկվա. Ի՞նչ են քննարկելու Ալեն Սիմոնյանն ու ՌԴ արտգործնախարարը
🔹 Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը հայտնել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Երևանից դեռ արձագանք չկա
🔹 Նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ըստ Արդարադատության նախարարի՝ այն Հայաստանի կառավարման փոփոխություն չի նախատեսում
🔹 Սյունիքի աշխարհաքաղաքական ռեբրենդինգը. SETA-ի զեկույցի մանրամասները կներկայացնի Բենիամին Մաթևոսյանը
🔹 Միքայել Սրբազանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը, նրանք միջնորդել են նաև վերացնել Սրբազանի խափանման միջոց կալանքը
🔹 Իրանի և ԱՄՆ-ի շուրջ հնչող հակասական հայտարարությունները պետք է դիտարկել հոգեբանական պատերազմի համատեքստում. Սերգեյ Մելքոնյան
🔹 Ինչո՞ւ է իրանական կողմը հրաժարվել թուրքական հարթակում ԱՄՆ-ի հետ բանակցություններից. Օլեգ Բլոխինի մեկնաբանությունը