ԵՄ-ում պատրաստ են Հայաստանը դիտարկել որպես գործիք, բայց ոչ որպես հավասարազոր գործընկեր․ Անդրեյ Պերլա

05 Փետրվարի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Քաղաքագետի խոսքով՝ ԵՄ-ում պատրաստ են Հայաստանը դիտարկել որպես գործիք, սակայն ոչ որպես հավասարազոր գործընկեր։

«Թերևս ամենաբարդը, որ պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեժիմի մասին, այն է, որ նա մշտապես ձգտում է Հայաստանի և հայ ժողովրդի քաղաքական ու տնտեսական իրականությունը փոխարինել իր համար չափազանց կարևոր պատրանքներով։ Մասնավորապես, հետխորհրդային երկրների շատ այլ ղեկավարների նման, նա ունի այսպես կոչված «եվրոպական ուղու» պատրանք, ըստ որի` Հայաստանը կարող է դադարել մասնակից լինել այն միություններին ու համաձայնագրերին, որոնք նախաձեռնում են Ռուսաստանը և նրա դաշնակիցները։ Եվ փոխարենը դառնալ ինչ-որ «եվրոպական քաղաքակրթության» մաս։

Ընդ որում՝ Փաշինյանը բնավ չի հետաքրքրվում, թե այսօր ինչ է իրենից ներկայացնում Եվրամիությունը։ Հայաստանի համար լավագույն դեպքում ԵՄ-ում պատրաստ են նրան դիտարկել որպես գործիք, բայց ոչ մի դեպքում՝ որպես հավասարազոր գործընկեր։ Այս երկու հանգամանքների համադրությունն էլ որոշում է Փաշինյանի իրական քաղաքականությունը», — ասել է Պերլան։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի քաղաքական կուրսը Հայաստանը տանում է փակուղի։