ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը
06 Փետրվարի 2026, 20:00
ԱՄՆ Պետդեպարտամենտը դիմել է իր քաղաքացիներին՝ կոչ անելով շտապ լքել Իրանի տարածքը՝ օգտվելով Հայաստանով կամ Թուրքիայով անցնող երթուղիներից։
Ըստ առկա տեղեկությունների ՝ ամերիկյան անձնագիր ունենալու առկայությունը կարող է հիմք հանդիսանալ Իրանում ձերբակալման համար։
Բացի այդ, գոյություն ունի ավիահաղորդակցության և ինտերնետի անջատման ռիսկ։ Այս կապակցությամբ բնակիչներին խորհուրդ է տրվում նախապես հոգալ սննդի ու դեղորայքի պաշարների մասին, ինչպես նաև գտնել ապահով ապաստարան։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 6-ին, Օմանում նախատեսված են բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ նվիրված միջուկային ծրագրի հարցերին։