Պյոտր Գումեննիկն Օլիմպիական խաղերում հանդես կգա Էդգար Հակոբյանի «Waltz 1805» ստեղծագործությամբ

08 Փետրվարի 2026, 10:30

Մշակույթ

Ռուս գեղասահորդ Պյոտր Գումեննիկն Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում կայանալիք Օլիմպիական խաղերում կարճ ծրագրով հանդես կգա կոմպոզիտոր Էդգար Հակոբյանի «Waltz 1805» ստեղծագործության ներքո։ Տեղեկությունը հրապարակված է Միջազգային չմուշկասահքի միության (ISU) պաշտոնական կայքում։

Նշվում է, որ Գումեննիկին թույլ չեն տվել Օլիմպիական խաղերում կարճ ծրագրի համար օգտագործել «Պարֆյումեր» ֆիլմի երաժշտությունը՝ հեղինակային իրավունքների հետ կապված պատճառներով։ Ավելի ուշ մարզիկի մայրը՝ Ելենա Գումեննիկը, սոցիալական ցանցերում հայտնել է, որ «հարցի լավ լուծում է գտնվել»։

Տղամարդկանց կարճ ծրագրի մրցումները կկայանան փետրվարի 10-ին։

«Waltz 1805» երաժշտական ստեղծագործությունը գրվել է Էդգար Հակոբյանի կողմից Սարիկ Անդրեասյանի «Օնեգին» ֆիլմի համար։