Հովնան սրբազանը կա՛մ պետք է ճիշտ տեղում կանգնի, կա՛մ կհեռացվի․ բողոքի ակցիա՝ Բըրբանքում

10 Փետրվարի 2026, 22:30

Հայեր | Քաղաքականություն

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում տեղի է ունեցել բողոքի ակցիա ՝ ընդդեմ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի և ի աջակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։

Ներկաների խոսքով՝ Հովնան սրբազանի դեմ է, որը միացել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» ծրագրին։

«Նրան սրբազան էլ չեմ ուզում ասել, քանի որ ազգային հիմքերի վրա կանգնած սրբազաններն այսօր քաղբանտարկյալներ են։ Հովնանն այսօր դավաճան է, դավաճանում է իր արմատներին, իր Առաքելական եկեղեցուն։ Նույնիսկ առաջնորդարանի շենքի վրա Առաքելական գրված չէ»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ամերիկահայերի խոսքով՝ թեմի առաջնորդը կարգը խախտել է։ «Ասում ենք, պետք է խաղաղություն լինի եկեղեցում, եթե առաջնորդն է կարգը խախտում, ոնց կարող է խաղաղություն լինել։ «Ժողովուրդն ուզում է՝ կա՛մ նա ճիշտ տեղում կանգնի, կա՛մ՝հեռացվի»,- ընդգծել է քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։