Կյանքից հեռացել է լեգենդար իտալացի կինոռեժիսոր Տինտո Բրասը
04 Նոյեմբերի 2026, 17:20
Հռոմում, կյանքի 94-րդ տարում, չորեքշաբթի առավոտյան մահացել է իտալացի անվանի կինոռեժիսոր Տինտո Բրասը (իսկական անունը՝ Ջովաննի Բրաս)։ Այս մասին, հղում անելով կինոռեժիսորի կնոջն ու երեխաներին, հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը։
Ընտանիքի փոխանցմամբ՝ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նեղ ընտանեկան շրջանակում։
Տինտո Բրասը ծնվել է 1933 թվականի մարտի 26-ին Միլանում։ Իր բազմամյա ստեղծագործական ուղու ընթացքում նա նկարահանել է համաշխարհային ճանաչում ստացած մի շարք ֆիլմեր, որոնցից առավել հայտնի են «Կալիգուլա»-ն, «Քիթիի սալոնը» և «Վոյերը»։
Հայտնի է, որ 2010 թվականին ռեժիսորը գլխուղեղի կաթված էր տարել, ինչը լրջորեն ազդել էր նրա առողջական վիճակի վրա։