Վեհափառ Հայրապետի երախտագիտության ուղերձը՝ Վլադիմիր Պուտինին. Եզրաս Սրբազանը հանդիպել է ՌԴ նախագահին

04 Նոյեմբերի 2026, 16:56

Քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ և հանձնարարությամբ՝ Նորին Սրբազանություն Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հանդիպման ընթացքում Եզրաս Սրբազանը ՌԴ նախագահին է փոխանցել Ամենայն Հայոց Հայրապետի երախտագիտության ուղերձը՝ քրիստոնեական արժեքների և հոգևոր-բարոյական հիմքերի պաշտպանության հարցում դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար։

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կարևորվել են հոգևոր արժեքների պահպանմանն ու միջեկեղեցական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը։