Արթուր Ասոյանը 14 վայրկյանում դուրս եկավ IMMAF 2026 Եվրոպայի առաջնության եզրափակիչ

14 Փետրվարի 2026, 12:52

Սպորտ

MMA մարտիկ Արթուր Ասոյանը (56,7 կգ) կայծակնային հաղթանակ է տարել և դուրս եկել 2026 թվականի Mixed Martial Arts-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որը անցկացվում է International Mixed Martial Arts Federation (IMMAF)-ի հովանու ներքո։

Կիսաեզրափակիչում 21-ամյա հայ մարզիկը ընդամենը 14 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ուկրաինացի Նազար Տարասևիչին՝ հաղթելով տեխնիկական նոկաուտով։

Եզրափակչում Արթուր Ասոյանը կմրցի ֆրանսիացի Թիբո Դե Մարինիսի հետ։ Եզրափակիչ մենամարտը կկայանա փետրվարի 15-ին։

Հիմա եթերում