Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք. Նաթան Սրբազան

15 Փետրվարի 2026, 13:10

Քաղաքականություն

700 տարի է Հայաստանում է եւ հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի հանրապետությունը չլինի։ Երբեւէ Մայր Աթոռը հայ հոգեւորականը, առավել եւս Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի լքելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները հավաքվելու են քննարկեն զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որեւէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,– ասաց Նաթան Սրբազանը։

NEWS.am-ի հարցին՝ հնարավո՞ր է մի օր որոշեն կալանավորել Վեհափառ Հայրապետին, Նաթան Սրբազանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ այսօր մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, միայն թե լինի ոմանց քաղաքական կամքը»։

Հիմա եթերում