Բողոքի ակցիա ԱՄՆ-ում՝ ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառի

16 Փետրվարի 2026, 12:44

Քաղաքականություն

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Բրբենքի Սրբոց Ղևոնդյանց մայր եկեղեցու բակում տեղի է ունեցել հավատացյալների բազմամարդ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ Հայրապետի:

Մասնակիցները հանդես են եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ համախմբվելու կոչերով։ Ցուցարարների ձեռքին պաստառներ էին՝ «Ո՛չ Նիկոլի բարեփոխմանը», «Ո՛չ եկեղեցու պառակտմանը», «Մենք Մայր Աթոռի և Վեհափառի կողքին ենք» գրությամբ: