Երեք սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց հավաքին
16 Փետրվարի 2026, 16:17
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Ավստրիայում չի կայանա Եպիսկոպոսաց ժողովը, քանի որ Վեհափառ հայրապետն ու ութ սրբազան հայրեր ելքի արգելք ունեն ու չեն կարող մեկնել արտերկիր՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, որն այս անգամ ՀՀ-ից դուրս էր անցկացվելու՝ ելնելով իշխանության եկեղեցահալած քաղաքականությունից և քայլերից։
Չնայած սրան, եկեղեցին շարունակում է մնալ իր սահմանած բարձունքում և Հայաստանից երեք սրբազան հայրեր կարողացել են մեկնել Ավստրիա՝ մասնակցելու եպիսկոպոսաց հավաքին։ Հայաստանից կարողացան մեկնել Դանիել, Նարեկ և Արարատ սրբազանը, և ըստ էության, հենց նրանք էլ կներկայացնեն Հայաստանում տեղի ունեցողը, ինչպես նաև քննարկման առարկա կդարձնեն Փաշինյանի աննախադեպ քայլերը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։