Ալիևին խաղաղություն պետք չէ․ Սահմանադրության հարցը պարզապես պատրվակ է. Իգիթյան
17 Փետրվարի 2026, 00:00
AlphaNews-ի հետ զրույցում կովկասագետ Կարեն Իգիթյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից կրկին առաջ քաշվող Սահմանադրության փոփոխության պահանջը իրականում քաղաքական նպատակներ է հետապնդում։
Նրա խոսքով՝ ընտրություններից ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից հիշեցնում է Հայաստանի Սահմանադրության խնդիրը՝ այն ներկայացնելով որպես խաղաղության հասնելու նախապայման։ Սակայն, ըստ Իգիթյանի, եթե դա իսկապես լիներ հիմնական խոչընդոտը, հնարավոր էին այլ լուծումներ։
«Եթե դա լիներ իրական պատճառը, կարելի էր պայմանագիր ստորագրել, որտեղ կֆիքսվեր, որ Հայաստանը պատրաստվում է փոխել համապատասխան հոդվածը, օրինակ՝ հանրաքվեի միջոցով։ Բայց իրենք նման ճանապարհով չեն գնում»,- նշել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ խնդիրը ոչ թե իրավական է, այլ քաղաքական։ Նա ընդգծել է, որ Ալիևը չի ցանկանում ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը կփակի հետագա պահանջների ճանապարհը։
«Ալիևին իրականում խաղաղություն պետք չէ։ Նա չի ցանկանում անել այն քայլը, որը կսահմանափակի իր գործողությունների հնարավորությունները»,- հավելել է Իգիթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: