«Հակադիր պահանջների պայմաններում դժվար է պատկերացնել արագ համաձայնություն». իրանագետ

16 Փետրվարի 2026, 20:00

Քաղաքականություն

Իրան-ԱՄՆ ընթացող բանակցությունների շուրջ հստակ գնահատականներ տալը դեռ վաղ է, քանի որ այս պահի դրությամբ կայացել է ընդամենը մեկ հանդիպում, իսկ հաջորդը նախատեսվում է առաջիկայում։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում նշել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։

«Մինչ այժմ հանրությանը հասանելի չէ բանակցությունների բովանդակային հատվածի մասին բավարար տեղեկատվություն, իսկ ներկուլիսային քննարկումների վերաբերյալ գրեթե ոչինչ հայտնի չէ։ Այդ պատճառով դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ հարցեր են դրված բանակցային սեղանին և կողմերից յուրաքանչյուրը ինչ զիջումների է պատրաստ գնալ»,- ասել է Վարդանյանը:

Նա հիշեցրել է, որ հրապարակային հռետորաբանության մակարդակում դիրքորոշումները մնում են անփոփոխ․ Իրանը շարունակում է պնդել, որ պատրաստ է քննարկել բացառապես միջուկային հարցը՝ միաժամանակ պահպանելով իր որոշ իրավունքներն, այդ թվում՝ ուրանի հարստացման իրավունքը։ Իրանական կողմը, նրա գնահատմամբ, պատրաստակամություն է հայտնում գնալ որոշակի զիջումների միայն այս շրջանակում։

«Մյուս կողմից ամերիկյան կողմի պահանջները շարունակում են մնալ ավելի լայն՝ ընդգրկելով Իրանի հրթիռային ծրագրերը և տարածաշրջանային գործունեությունը։ Այս հակադիր մոտեցումների պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են կողմերը կարճ ժամանակում հասնել համաձայնության»,- նշել է իրանագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: