Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլ․ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները

17 Փետրվարի 2026, 19:31

Քաղաքականություն

Ժնևում ավարտվել են Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև ինտենսիվ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևել է մոտ երեք ու կես ժամ և նվիրված էր Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման որոնմանը, ինչպես նաև տնտեսական պատժամիջոցների վերացման հարցին։

Իրանի պետական լրատվական գործակալության թղթակցի հաղորդմամբ՝ բանակցությունները կրել են շատ լուրջ բնույթ, և մի շարք ընդհանուր հարցերի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության։ Կողմերը պայմանավորվել են շարունակել մանրամասների քննարկումը՝ պատվիրակությունների կողմից իրենց մայրաքաղաքների հետ լրացուցիչ խորհրդակցություններից հետո։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մամուլի ասուլիսում նշել է, որ նախորդ հանդիպման համեմատ արձանագրվել է նկատելի առաջընթաց, իսկ բանակցությունների մթնոլորտը եղել է ավելի կառուցողական։