Եթե այդքան զենք են առնում, պարգևավճարները որտեղի՞ց են տալիս. հարցում Սյունիքում
18 Փետրվարի 2026, 15:00
Սյունիքում անցկացված հարցման ժամանակ բնակիչները քննադատել են իշխանությունների վարած քաղաքականությունը:
«Եթե այդքան զենք են առնում, պարգևավճարները որտեղի՞ց են տալիս»,- ասել է բնակիչներից մեկը՝ նշելով, որ չի հավատում զենքի ձեռքբերման պաշտոնական տվյալներին:
«Միայն պարգևավճարների կրկնապատկում ենք տեսնում»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից:
Ըստ բնակիչների՝ կոռուպցիայի խնդիրը ևս մնում է օրակարգային: Չնայած խոստումներին, ինչպես նշել են սյունեցիները, կոռուպցիայի դեմ պայքարում իրական փոփոխություն չեն տեսնում։
«Կոռուպցիան գլոբալ առումով 90%-ով նույնն է մնացել։ Գուցե որոշ տեղերում այն քողարկվել է, բայց համակարգային փոփոխություն չի կատարվել»,- ասել է բնակիչներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: