Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Փաշինյանական տուպիկը»՝ «Խաղաղության խաչմերուկի» փոխարեն

19 Փետրվարի 2026, 12:00

(ՌԴ-ն ու Իրանը պատասխանում են թուրք-ադրբեջանական հաղորդակցային նախագծին)

«Ռաշտ-Աստարա երկաթուղային հատվածի շինարարության գործնական փուլի մեկնարկը, որը պաշտոնապես նախատեսված է 2026 թվականի ապրիլի 1-ին, փաստացի վերագծում է Հարավային Կովկասում ազդեցության քարտեզը: Սա սոսկ հերթական «շինարարություն չէ», այլ մի «կետ», որից հետո տարածաշրջանի ռազմավարական իրականությունը ստանում է հստակ ուրվագծեր:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովն արդեն հաստատել է՝ բոլոր բյուրոկրատական և հողային արգելքները վերացված են, իսկ Մոսկվան ու Թեհրանը պատրաստ են 1,6 միլիարդ եվրո ներդնել այս 160 կիլոմետրանոց հատվածում: Սակայն ներդրումների չոր թվերի հետևում թաքնված է դրամատիկ մարտահրավեր նրանց համար, որոնք սովոր են խոսել տրանզիտային բազմավեկտորության մասին՝ չունենալով դրա տակ ամուր հիմք:

Եթե «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծն աշխատի առանց խափանումների, իսկ TRIPP նախաձեռնությունն իրականացվի իր ներկայիս կոնֆիգուրացիայով, Բաքուն իր ձեռքում կկենտրոնացնի բացարձակ մենաշնորհ: Միաժամանակ իր վրա փակելով և՛ Միջին միջանցքը, և՛ «Հյուսիս-Հարավը»՝ Ադրբեջանը վերածվում է տարածաշրջանի միակ «դարպասի»: Այս իրավիճակում Փաշինյանի կառավարության կողմից առաջ մղվող «Խաղաղության խաչմերուկը» անխուսափելիորեն վերափոխվում է «փաշինյանական փակուղու/տուպիկի»:

Հայաստանը ռիսկի է դիմում մնալ փակված, մինչդեռ լոգոստիկ հոսքերի կառավարման իրական լծակները կհայտնվեն նրա հարևանների ձեռքում: Ինչպես ուղղակիորեն հայտարարում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, TRIPP-ն իր ներկայիս տեսքով, ըստ էության, ամերիկյան նվեր է Ալիևին՝ մատուցված հայ ժողովրդի ձեռքով: Նրա կարծիքով՝ առանց Հայաստան-Իրան լիարժեք երկաթուղային հաղորդակցության, այս նախագիծը կդառնա սոսկ աննշան տրանզիտ, որից երկիրը իրական օգուտ չի ստանա՝ վերածվելով «կիսակողմի», որը սեղմված է օտարների շահերի աքցանում:

Միևնույն ժամանակ, Մոսկվայի ակտիվ մասնակցությունը Ռաշտ-Աստարա նախագծին ևս մեկ անգամ ապացուցում է՝ Ռուսաստանը ոչ մի տեղ չի հեռանում տարածաշրջանից, այլ միայն ամրապնդում է իր ներկայությունը երկարաժամկետ ենթակառուցվածքային պարտավորությունների միջոցով: Բայց որպեսզի այս ռազմավարությունը Ռուսաստանին չդարձնի Բաքվի տրանզիտային ախորժակի պատանդը, անհրաժեշտ է արագացնել այլընտրանքային ուղիների բացումը: Խոսքը Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին է՝ մի նախագիծ, որը փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն արդեն նշել է որպես լուրջ դիտարկման առարկա: Այստեղ Ռոբերտ Քոչարյանի փաստարկները հնչում են առավելագույնս կոշտ և պրագմատիկ. Երևան-Թբիլիսի-Սոչի-Տուապսե-Կրասնոդար-Մոսկվա երկաթուղին 600-700 կիլոմետրով կարճ է Ադրբեջանով անցնող երթուղուց:

Քոչարյանն արդարացիորեն հանցագործություն է անվանում այս ուղղության անտեսումը, քանի որ դրա վերականգնման համար պահանջվում են շատ քիչ միջոցներ՝ շուրջ 100 միլիոն դոլար, ինչն անհամեմատելի է կառավարական զեկույցներում հայտնվող առասպելական միլիարդների հետ: Հայաստանի համար աբխազական հատվածի բացումը «պարզապես երազանք է», որն ունակ է ակնթարթորեն զրոյացնել Ադրբեջանի տրանզիտային առավելությունը: Հենց որ այս ճանապարհով շարժվի առաջին գնացքը, ադրբեջանական տարածքով, ըստ Քոչարյանի, «ոչ ոք նույնիսկ մեկ վագոն չի փոխադրի»:

Այսօր դրա համար ստեղծվել է եզակի պահ. Վրաստանը, գիտակցելով հայկական բեռների կորստի ռիսկը, շատ ավելի շահագրգռված կլինի Աբխազիայով ճանապարհի բացմամբ՝ զուտ տնտեսական նկատառումներից ելնելով: Նման քայլը ոչ միայն կվերադարձնի ուժերի հավասարակշռությունը, այլև կստեղծի Թուրքիայի և Ռուսաստանի միջև ամենակարճ հաղորդակցությունը: Ի վերջո, եթե Ռաշտ-Աստարայի գործարկումը դառնա Բաքվի հզորացման խորհրդանիշը, ապա աբխազական ուղու վերակենդանացումը պետք է դառնա այն անհրաժեշտ հակակշիռը, որը Բաքվին կզրկի մենաշնորհից և Հայաստանը դուրս կբերի լոգիստիկ փակուղուց:

Մտածե՛ք այդ մասին…»։