Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվել է
19 Փետրվարի 2026, 17:06
Դատարանը երկու ամիս ժամկետով երկարաձգել է Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դատախազը միջնորդություն էր ներկայացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։
Փետրվարի 19-ի նիստում մեղադրող կողմը հայտարարել էր, որ երկարաձգման հիմքն այն է, որ չեն վերացել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը, և նա հանդիսանում է քննվող գործի գլխավոր անձը: Արդյունքում դատախազը միջնորդել էր կալանքը երկարաձգել 2 ամսով։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մատնանշել է գործընթացի հակաիրավական լինելը և նշել, որ միակ ճիշտ, թեև հասկանալի պատճառներով բարդ որոշումը գործի կարճումն է։
Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։