Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ալիևի հետ
19 Փետրվարի 2026, 18:20
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են Հայաստանի վարչապետն ու Իլհամ Ալիևը զրուցում։
Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի զրույցին ներկա են եղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոևը։
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Վաշինգտոնում է՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որի հիմնադիր անդամներից է նաև Հայաստանը։