Սևանում պայմանագրային զինծառայող է սպանվել

21 Փետրվարի 2026, 22:57

Քաղաքականություն

Սևանում այսօր սպանված Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքի բնակիչ էր, պայմանագրային զինծառայող։

NEWS.am-ի տեղեկություններով, Արամը 6 ամիս ծառայելուց հետո դիմել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին և արդեն 3 ամիս է՝ անցել էր ծառայության իր բնակավայրի մոտ գտնվող զորամասում։ Նա երկու օր առաջ իջել էր հերթափոխից։

Թե ինչն է եղել սպանության պատճառը, հայտնի չէ։ Համագյուղացիները չգիտեն նաև, թե ինչու էր Արամը Բերդից հասել Սևան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր ցերեկը Սևանի կենտրոնական հրապարակում սպանել են 20–ամյա երիտասարդի։ Քրեական ոստիկանները պարզել են, որ սպանվածը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է։ Շամշյանի հաղորդմամբ, իրավապահները պարզել են, որ մահացածին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ Երկու կասկածյալ հայտնաբերվել է։