Սարիկ Անդրեասյանի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ֆիլմը հատել է 1 միլիարդ ռուբլու սահմանագիծը

23 Փետրվարի 2026, 19:10

Մշակույթ

Ըստ նախնական տվյալների՝ տոնական օրերի լավագույն թողարկումը կրկին դարձել է ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ֆիլմը։ Այս մասին հայտնում է «Бюллетень кинопрокатчика» պարբերականը։

Նշվում է, որ նախագիծն իր հաշվին գրանցել է ևս մոտ 410 միլիոն ռուբլի՝ ընդհանուր դրամարկղային մուտքերը հասցնելով 1,2 միլիարդ ռուբլու։

Ալեքսանդր Պուշկինի համանուն վեպի այս էկրանավորումը պատմում է մի երիտասարդ կնոջ՝ Աննուշկայի մասին, որն ամուսնանում է Սալթան թագավորի հետ։ Դառնալով խորթ մոր և քրոջ խարդավանքների զոհ՝ Աննուշկան հայտնվում է օվկիանոսում՝ տակառի մեջ:

Ֆիլմում նկարահանվել են Պավել Պրիլուչնին, Լիզա Մորյակը, Ալեքսեյ Օնեժենը, Ալիսա Կոտը, Վլադիմիր Սիչևը և ուրիշներ։