Ժնևում հանդիպում են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները

24 Փետրվարի 2026, 17:30

Քաղաքականություն

Փետրվարի 24-ին Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած շփումների: 

Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները: