Մարտի 7՝ «Չեխովյան ոճով»

25 Փետրվարի 2026, 00:00

Մշակույթ

Անտոն Պավլովիչ Չեխովի ծննդյան օրը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը լայն հանրությանը կներկայացնի գրողի «Արջը» և «Առաջարկություն» ստեղծագործությունների հիման վրա բեմադրված նոր հեռուստաներկայացման պրեմիերան։

«Չեխովյան ոճով» ներկայացումը բեմական անդրադարձ է Չեխովի կենդանի, նուրբ և հեգնական դրամատուրգիային, որտեղ կատակերգության թեթևությունը համադրվում է խոր հոգեբանական շերտերի և ճանաչելի մարդկային կերպարների հետ։ Ներկայացման հեռուստատեսային տարբերակում դասական սյուժեները ստանում են նոր հնչողություն՝ պահպանելով ռուսական թատերական ավանդույթի մթնոլորտը և միաժամանակ այն բացելով ժամանակակից հանդիսատեսի համար։

Հեռուստաներկայացման պրեմիերան կկայանա մարտի 7-ին, ժամը 21:00-ին, թատրոնի պաշտոնական կայքում, ինչպես նաև առաջատար միջազգային տեսահարթակներում։ Մանրամասն տեղեկատվությունը կտրամադրվի հետագա հայտարարություններում։

Ներկայացման բեմադրիչ-ռեժիսորն է Արմեն Մարգարյանը, հեռուստատարբերակի ռեժիսորը՝ Հովհաննես Հակոբյանը։ Դերերում հանդես են գալիս Էմմա Օգոլցովան, Անդրոնիկ Ռոմանովը, Անտոն Աղաջանյանը և այլք։