Կենսաթոշակառուների պայքարը տալիս է առաջին արդյունքները․ Ավետիք Չալաբյան

26 Փետրվարի 2026, 12:39

Քաղաքականություն

Մենք ուզում ենք առիթից օգտվել և շնորհավորել ավելի քան կես միլիոն կենսաթոշակառու մեր հայրենակիցներին, որ նրանց ավելի քան կես տարի տևած պայքարը սկսում է տալ իր առաջին արդյունքները։ Այս մասին կառավարության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ թոշակները բարձրացնելու մասին հայտարարությանը։

Նրա խոսքով՝ նախորդող 7 տարիների ընթացքում նրանց կենսաթոշակն այդքան չէր բարձրացել, ինչքան վերջին որոշման արդյունքում։

Չալաբյանը հիշեցրել է, որ «ՀայաՔվե»-ն դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին էր սկսել թոշակների բարձրացման նախաձեռնությունը։

«Խոսել ենք այն մասին, որ մեր երկրում կենսաթոշակներն անթուլատրելի, չհիմնավորված ցածր են, որ բյուջետային ռեսուրսները ծախսվում են բազմաթիվ քաղաքական, չհիմնավորված նպատակների վրա՝ փոխանակ օգտագործվեն մեր բազմահազարանոց քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու համար»,- հայտարարել է Չալաբյանը։