Ոչ ոք չգիտի, թե որ պահին Թրամփը որոշում կկայացնի․ Մարատ Բաշիրով
26 Փետրվարի 2026, 22:00
Քաղաքագետ Մարատ Բաշիրովը մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը։
«Իրանում իրավիճակը բազմաշերտ է։ Այն սկզբունքորեն տարբերվում է 2025 թվականի ամռանից, երբ ակնհայտ էր ամերիկյան ուժերի գերակայությունը։ Այժմ, իմ կարծիքով, նույնիսկ եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը իրականացնեն զանգվածային, մի քանի ալիքով իրականացվող ռմբակոծությունների պարագայում, իրանցիներն ունակ են պատասխանելու։
Այստեղ արդեն առաջանում է հաջորդ աստիճանավորումը՝ պատասխանել միայն ամերիկյան ռազմաբազաներին, թե միայն Իսրայելին, թե հարվածել երկուսին էլ։ Ավելացնել հարվածներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցների ուղղությա՞մբ․ հենց դա է առաջին հերթին մտահոգում Սաուդյան Արաբիայի, Կատարի և Օմանի իշխանություններին։
Ահա այս բազմաշերտությունն է, երբ թվում է, թե ամերիկացիներն ունեն ռազմական ուժի գերազանցություն, բայց իրանցիները կարող են պատասխանել և հասնել իրենց նպատակին, հենց դա է ստեղծում այս անորոշությունը։ Իրականում ոչ ոք չգիտի, թե որ պահին Դոնալդ Թրամփը կդիմի այդ քայլին»,- նշել է փորձագետը։
Բաշիրովի կարծիքով՝ Իրանը պատրաստ է զիջումների, սակայն՝ որոշակի սահմանների շրջանակում։
«Թրամփը չի մտածում ռազմական փորձագետների նման։ Նրա մոտ մշտապես գործում է նաև անձնական հետաքրքրվածության և շահի գործոնը։ Եթե անձնական ազարտը էմոցիոնալ գործոն է, ապա շահը նրա մոտ խիստ հաշվարկված է։
Այս տեսանկյունից Իրանը իրեն պահում է առավելագույնս ռացիոնալ։ Իրանը հայտարարել է՝ եթե ցանկանում եք մասնակցել Իրանի նավթային նախագծերին՝ խնդրեմ, եկեք, նստենք, քննարկենք։ Եթե ցանկանում եք ներդրումներ կատարել՝ դա էլ ավելի լավ կլինի, այդ դեպքում ձեր մասնակցության բաժինը մեծ կլինի։ Եթե ցանկանում եք, որ մենք սառեցնենք միջուկային՝ հատկապես ռազմական ծրագիրը, եկեք խոսենք Իրանի հարստացման մակարդակի մասին։ Եթե ցանկանում եք վերահսկողություն՝ խնդրեմ, թող վերադառնա ՄԱԳԱՏԷ-ն։
Սակայն միաժամանակ Իրանը սահմանում է կարմիր գծեր․ «Մենք պատրաստ չենք քննարկել միջուկային ծրագիրն ամբողջությամբ, պատրաստ չենք քննարկել քաղաքական բարեփոխումներ, այսինքն՝ պետական կառուցվածքի փոփոխություն»։ Սա ռացիոնալ պայմանավորվածություն է։ Այդ պատճառով, ինչպես ասում են՝ Ամանորից առաջ սեղանին վինեգրետ է դրվում։ Հենց այդպիսի «վինեգրետ» է դրված Թրամփի առջև»,- եզրափակել է քաղաքագետը։