Նախագծի նոր հյուրը ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի արևելագիտության ծրագրի ղեկավար, ինչպես նաև Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի դոցենտ Պավել Շլիկովն է։
Հարցազրույցում Շլիկովը վերլուծում է, թե որքանով է Թուրքիան փոխվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք և որքանով է հեռացել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի Թուրքիայից։ Քննարկվում է նաև՝ արդյոք վերջնական է աշխարհիկ մոդելի փլուզումը և բանակի դուրս մղումը Թուրքիայի ներքաղաքական կյանքից, քրդական հարցը և Էրդողանի ներկայիս փորձը՝ այն լուծելու բանակցությունների միջոցով՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։
Հարցազրույցում Թուրքիայի հարցերով ռուս առաջատար փորձագետներից մեկն անդրադառնում է Անկարայի հարաբերություններին ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, ինչպես նաև Իսրայելի հետ լարվածությանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններին, որոնք հիշեցնում են «պատմական ճոճանակ»՝ մերձեցման փուլերից մինչև պարբերական պատերազմներ։ Քննարկվում է նաև՝ արդյոք Թուրքիան կարող է վերադառնալ գլոբալ խաղացողների մակարդակ՝ առանց Ռուսաստանի հետ ուղիղ բախման, որը ժամանակին մի շարք պատերազմների արդյունքում Թուրքիային իջեցրել էր տարածաշրջանային տերության մակարդակի։
Շլիկովը կիսվել է իր տեսակետով նաև Հարավային Կովկասում և Հայաստանի նկատմամբ Անկարայի առաջնահերթությունների մասին, որտեղ Թուրքիան ակտիվորեն դուրս է մղում Ռուսաստանին, ինչպես նաև այն մասին, թե ինչու է Թուրքիան Ադրբեջանի հետ միասին առաջ մղում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը։