Հայաստանը հարկային արտոնություն է ստացել շաքարեղեգի հումքի ներմուծման համար․ ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Հայաստանին տրամադրել է սակագնային արտոնություն՝ ազատելով արդյունաբերական վերամշակման համար նախատեսված հում շաքարեղեգի ներմուծման մաքսատուրքից։ Նմանատիպ արտոնություններ են ստացել նաև Ղազախստանն ու Ղրղզստանը։

Այս արտոնությունը կգործի 2026 թվականի ընթացքում և թույլ կտա Հայաստան ներմուծել մինչև 20 հազար տոննա շաքարեղեգ, Ղազախստան՝ 100 հազար տոննա, Ղրղզստան՝ 20 հազար տոննա։

Միաժամանակ նշվում է, որ արտոնյալ պայմաններով ներմուծված հումքից արտադրված սպիտակ շաքարը չի կարող արտահանվել Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ։