Իրանում պատերազմական իրավիճակը վտանգավոր է նաև Հայաստանի համար․ Իշխան Սաղաթելյան
04 Մարտի 2026, 17:30
Մեր հարևան և բարեկամ երկիր Իրանում պատերազմական իրավիճակը վտանգավոր է նաև Հայաստանի Հանրապետության համար՝ թե՛ անվտանգային,թե՛ տնտեսական և թե՛ մնացած առումներով։ Այս մասին «Երկիր մեդիա»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր մենք գտնվում ենք Իրանի դեսպանատանը, հայտնել ենք մեր ցավակցությունը և հույս արտահայտել, որ իրավիճակը հնարավորինս շուտ կայունանա։ Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականությամբ և ինքնիշխանության պահպանմամբ շահագրգիռ երկիր է և բազմաթիվ անգամ այդ մասին, նույնիսկ այս ծանր օրերին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով հստակ իր դիրքորոշումը հայտնել է։ Այս տեսանկյունից մեր հարևան երկրի անվտանգությունը, կայունությունը մեզ համար ևս շատ կարևոր է»,- նշել է Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։