Մենք ականատես ենք Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեկնարկին․ Վասիլի Կոլտաշով
04 Մարտի 2026, 21:30
«Նոր հասարակություն» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում զարգացող իրավիճակին՝ գնահատելով դրա հնարավոր ռազմական, տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքները։
Փորձագետի կարծիքով՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, Հարավային Կովկասում իրավիճակը ևս կարող է սրվել։
«Կարծում եմ՝ մենք ականատես ենք մեծ պատերազմի մեկնարկին։ Եվ շուկաները, սա որպես տնտեսագետ եմ ընդգծում, դեռ չեն հասկանում, թե որքան խորը կարող է գնալ իրավիճակը։ Խոսքը վերաբերում է փոխադարձ հարվածներին և հնարավորությանը, որ կարող է ձևավորվել նաև ցամաքային ճակատ։ Նավթի և գազի գները կարող են կտրուկ աճել։ Պարսից ծոցի տարածաշրջանից արդյունահանման և տեղափոխման գործընթացները կարող են լրջորեն խաթարվել ռազմական գործողությունների հետևանքով։
ԱՄՆ-ը վտանգի տակ է դրել իր դաշնակիցներին, և այժմ Իրանը հարվածներ է հասցնում թե՛ ամերիկյան ռազմակայաններին, թե՛ ԱՄՆ դաշնակից երկրներին։ Ինչպես հասկանում եմ, առայժմ չեն դիպչում միայն Օմանին՝ այն թողնելով որպես հնարավոր բանակցային հարթակ։ Բայց անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են այժմ բանակցություններ ընթանալ, երբ ԱՄՆ-ը նման դավաճանական հարձակում է իրականացրել և թույլ տվել այսքան զոհեր։
Այս իրավիճակում պետք է պատրաստ լինել, որ Անդրկովկասում նույնպես լարվածությունը կարող է աճել։ Ընդհանուր առմամբ, հակամարտությունը կլինի չափազանց լարված և, ամենայն հավանականությամբ, երկարատև։ Սա կարճաժամկետ պատմություն չէ, ինչպես շատերին դեռ թվում է»,- նշել է փորձագետը։
Քաղաքագետի խոսքով՝ Թրամփը հաշվարկել էր բոլորովին այլ սցենար՝ ենթադրելով, որ Իրանը կփլուզվի, իսկ ԱՄՆ ազդեցության գոտին կընդլայնվի։
Մանրամասները՝ տեսանյութում։