Միայն 2025 թվականին կառավարությունը 3 միլիարդից ավելի պարգևավճար է ստացել. Աննա Գրիգորյան
05 Մարտի 2026, 17:08
2025 թվականին միայն կառավարությունը 3 միլիարդից ավելի պարգևավճար է ստացել։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Որ էդքան ասում են՝ թալանածը վերադարձնում են, պարզվում է, որ փաստորեն 2025-ին պետությանը վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամ։ Առավոտից երեկո խոսում են թալանի վերադարձի մասին, բայց 2025-ին 3 միլիարդից ավելի պարգևավճար է ստացել միայն կառավարությունը։ Այսինքն՝ 1 միլիարդ 600 միլիոն դրամ ստացել են, բայց երկու անգամ ավելի կառավարությունը պարգևավճար է ստացել, էլ չեմ ասում օրենսդիր մարմնին, այլ հաստատություններին տրված պարգևավճարները»,- ընդգծել է Գրիգորյանը։