Սպառողական գների աճի նոր մարտահրավերներ
06 Մարտի 2026, 18:00
Առանձին ապրանքախմբերի ուսումնասիրության համաձայն՝ սննդամթերքի գներն աճել են 6.5%, խմիչքների գները՝ 10.3 %: Թանկացել են նաև առողջապահական, կրթական ու տրանսպորտային ծախսերը։
Պարենամթերքի թանկացումներն առավել մտահոգիչ են: Մասնավորապես, հացաբուլկեղենը թանկացել է 3.5%-ով, կաթնամթերքը՝ 10.1%, հավկիթը՝ 19.2%, ձեթը՝ 6.7% և այլն։
Սա, մի կողմից սոցիալական խնդիրների խորացման մտահոգություն է առաջացնում: Սակայն մյուս կողմից, հաշվի առնելով Մերձավոր Արևելքի ընթացիկ զարգացումներն ու դրանց հավանական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա՝ ներառյալ հնարավոր ինֆլյացիան, մենք ևս չենք կարող անմասն մնալ այդ ազդեցությունից։
Շարունակվող գնաճի հետևանքների դեմ պայքարի օրինակելի միջոցը բնակչության եկամուտների կայուն և համընդհանուր ինդեքսավորումն է՝ գնաճին համապատասխան։ Սակայն նման քաղաքականության դրսևորման ականատես չենք եղել: