Իրանի ԶՈւ-ն Բաքվից պահանջել է հանել իսրայելցի զինվորականներին իր տարածքից

08 Մարտի 2026, 00:00

Քաղաքականություն

Իրանի ԶՈւ-ն Բաքվից պահանջել է հանել երկրի տարածքից իսրայելցի զինծառայողներին։ Այս մասին հայտնել է ԻԻՀ ԶՈւ «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը։

«Մենք հարևան պետություն Ադրբեջանին, որպես մուսուլմանական երկրի, հայտարարում ենք, որ հանուն տարածաշրջանում անկայունության տարածման կանխման անհրաժեշտ է դուրս բերել սիոնիստներին իրենց տարածքից և սպառնալիքի չենթարկել սեփական ժողովրդի և Իրանի անվտանգությունը»,-Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը մեջբերել է նրա խոսքը։