Իրանի փորձագետների խորհուրդը պատրաստվում է նոր առաջնորդի ընտրությանը

08 Մարտի 2026, 11:00

Քաղաքականություն

Իրանի փորձագետների խորհուրդը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում ընտրել երկրի նոր գերագույն առաջնորդին, հայտնում է Sky News-ը։

Ավելի վաղ Axios-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի ճանաչի Իրանի նոր առաջնորդին, եթե վերջինս շարունակի Խամենեիի կուրսը: Նա նաև կոշտ է արտահայտվել Խամենեիի որդու մասին՝ անվանելով նրան «թույլ և անընդունելի»: