Մախաչկալայում «Դոնալդ Թրամփին» տուգանել են հայերին վիրավորելու համար

10 Մարտի 2026, 16:00

Քաղաքականություն

Մախաչկալայում դատարանը պատասխանատվության է ենթարկել «Դոնալդ Թրամփ» մականունով 33-ամյա տղամարդուն, որը Telegram-ում հայերի հասցեին վիրավորական մեկնաբանություններ է թողել։ Նրան մեղադրել են ազգամիջյան ատելություն հրահրելու մեջ, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Դատարանում տղամարդն ընդունել է իր մեղքը և հաստատել, որ հաղորդագրություններն ինքն է գրել։ Մախաչկալայի Լենինյան շրջանային դատարանը նրան նշանակել է 10 հազար ռուբլի տուգանք։