Հայ դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը ոսկե մեդալ է բերել Ռուսաստանին
11 Մարտի 2026, 11:20
Ռուսաստանցի դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը հաղթել է 2026 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերի դասական սպրինտ մրցաձևում:
Հանդես գալով NS1 կարգում (տեսողության խանգարում ունեցող մարզիկներ)՝ նա եզրափակիչ մրցավազքը հաղթահարել է 3 րոպե 16,1 վայրկյանում: Բաղիյանի ուղեկցող-մարզիկը նրա ամուսին Սերգեյ Սինյակինն էր։
Բաղիյանը խաղերում Ռուսաստանի հավաքականին բերել է երկրորդ ոսկե մեդալը: Առաջինը նվաճել է լեռնադահուկորդ Վարվառա Վորոնչիխինան։