Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով․ Իշխան Սաղաթելյան

16 Մարտի 2026, 19:37

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք միասնական ուժերով՝ «Հայաստան» դաշինքով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Պայքարի իմ ընկերներ, Հայաստանի քաղաքական պատմության մեջ կա մի վատ ավանդույթ․ ընտրություններից հետո նախընտրական դաշինքները սովորաբար փլուզվում են, մարդիկ հեռանում, իսկ միավորող գաղափարները մոռացվում։ Բայց մենք այսօր ավելի ամուր ենք և պատրաստ նոր պայքարի։ Պատիվ ունեմ պաշտոնապես հայտարարելու՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ- որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք միասնաբար «Հայաստան» դաշինքով։ Դաշինքին է միացել նաև «Առաջ» կուսակցությունը»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։