Թուրք ռեժիսորին ազատազրկում է սպառնում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման համար

17 Մարտի 2026, 12:45

Քաղաքականություն

Bars Media կինոստուդիան մտահոգություն է հայտնել թուրք ռեժիսոր Ռոժխիլաթ Աքսոյի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել «ազգին վիրավորելու» հոդվածով այն բանից հետո, երբ նա կազմակերպել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ավրորայի լուսաբացը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Միջոցառումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Դիարբեքիր քաղաքի Սեզայի Կարակոչի անվան մշակութային կենտրոնում։

Ստուդիայում ընդգծել են, որ պատմության քննարկումը և անցյալի վերաիմաստավորումը արվեստի միջոցով չպետք է առիթ դառնա բանտարկության համար։ Հայտարարության հեղինակները կինոգործիչների միջազգային հանրությանը և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ են արել աջակցել Աքսոյին, ինչպես նաև պաշտպանել արվեստագետների՝ ժողովուրդների ընդհանուր պատմության բարդ էջերի մասին պատմելու իրավունքը։

Հիմա եթերում