Արշիլ Գորկու թոռնուհին պապի մասին ֆիլմ է նկարահանել
18 Մարտի 2026, 10:00
Բրիտանա-իտալական ռեժիսոր Կոզիմա Սփենդերը վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը նվիրված է իր պապին՝ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկուն:
Ֆիլմը նկարահանվել է հատուկ ցուցահանդեսի համար, որը բացվել է Լոս Անջելեսի «Hauser & Wirth» պատկերասրահում և կգործի մինչև ապրիլի 25-ը:
«Arshile Gorky: Horizon West (2026)»-ը 23-րոպեանոց վավերագրական ֆիլմը պատմում է 1941 թվականի ամռանը Արշիլ Գորկու՝ Նյու Յորքից Կալիֆոռնիա կատարած ճանապարհորդության մասին, որտեղ նրան ուղեկցում էին ապագա կինը՝ Ագնես «Մուգուշ» Մագրուդերը և ճապոնացի նկարիչ Իսամու Նոգուչին։
Ֆիլմը ստեղծվել է Կոզիմա Սփենդերի կողմից՝ «Peacock Pictures» ծառայության, «Արշիլ Գորկի» հիմնադրամի աջակցությամբ և «Hauser & Wirth» պատկերասրահի հետ համագործակցությամբ:
Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) ամերիկահայ նկարիչ է, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը: Նա համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի նկարիչներից մեկը. նրա կտավները ցուցադրված են ԱՄՆ-ի բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:
Գորկին ծնվել է հայկական ընտանիքում՝ Վան քաղաքի մոտ գտնվող Խորգոմ գյուղում: 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, մոր և երեք քույրերի հետ գաղթել է Էջմիածին, հետո տեղափոխվել Երևան։ Մոր՝ մահանալուց հետո, Գորկին 1920 թվականին արտագաղթել է ԱՄՆ: Նա փոխել է իր անունը՝ դարձնելով Արշիլ Գորկի՝ ակնարկելով իր սիրելի գրող Մաքսիմ Գորկուն: