Մոսկվայում կկայանա Մարգարիտա Պոզոյանի մենահամերգը
18 Մարտի 2026, 15:15
Մարտի 19-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տանը տեղի կունենա երգչուհի և երգահան Մարգարիտա Պոզոյանի մենահամերգը: Համերգը կսկսվի ժամը 19:00-ին:
Պոզոյանը, որը լայն հանրությանը հայտնի է Առաջին ալիքի «Գոլոս» նախագծի առաջին եթերաշրջանից, բեմ դուրս կգա իր «Live-բենդ»-ի ուղեկցությամբ: Համերգը կանցկացվի կենդանի հնչողությամբ:
Երգչուհին կներկայացնի ինչպես արդեն սիրված ստեղծագործություններ՝ «Քույրը ոգով», «Սիրում եմ» և այլն, այնպես էլ նոր երգերի պրեմիերաներ: Բացի այդ, Մարգարիտա Պոզոյանը կներկայացնի Ուիթնի Հյուսթոնի երգերն՝ իր մեկնաբանությամբ։ Նշենք, որ հզոր վոկալի համար երգչուհուն հաճախ անվանում են «ռուսական Ուիթնի Հյուսթոն»:
Համերգի հյուրերն են լինելու Արծվիկ Հարությունյանը, Օլգա Զադոնսկայան և Գագիկ Եզակյանը: Համերգը խոստանում է դառնալ վառ երաժշտական իրադարձություն կենդանի վոկալի և հեղինակային երաժշտության սիրահարների համար:
Մարգարիտա Պոզոյանը բազմաթիվ վոկալ մրցույթների դափնեկիր, ոսկե մեդալի է արժանացել նաև համառուսաստանյան երիտասարդական դելփյան խաղերում: Նա նաև JazzPort նախագծի ռեզիդենտ է: