Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Մարիաննա Ղահրամանյան. «Նուրբ քաղաքականություն»

22 Մարտի 2026, 22:11

«Նուրբ քաղաքականություն» հաղորդման այս թողարկման հյուրը լրագրող, «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանն է։

Այս զրույցում բացում ենք ոչ միայն նրա մասնագիտական ուղին՝ լրագրությունից դեպի քաղաքականություն, այլև այն ներքին փոփոխությունները, որոնք ուղեկցում են այդ անցմանը։ Խոսում ենք ընտրության պատասխանատվության, արժեքների պահպանման և այն բարդ ճանապարհի մասին, որտեղ յուրաքանչյուր խոսք ու լռություն կարող է նշանակություն ունենալ։

Անդրադառնում ենք նաև կնոջ դերին քաղաքական դաշտում՝ նրա ուժին, դիմացկունությանը և միևնույն ժամանակ նրբությանը։ Փորձում ենք հասկանալ՝ ինչպես է հնարավոր պահպանել ինքնությունը մի միջավայրում, որտեղ հաճախ գերակշռում են կոշտ խաղի կանոնները։

Զրույցի ընթացքում խոսում ենք նաև մարդու մասին՝ արմատներից մինչև այսօր, մանկության հիշողություններից մինչև ընտանեկան արժեքներ, որոնք ձևավորում են անհատին և ուղեկցում ամենակարևոր որոշումների պահին։

Ի՞նչ է փոխվում, երբ լրագրողը դառնում է քաղաքականության մաս։ Արդյո՞ք ներսից ամեն ինչ նույնն է, ինչ երևում է դրսից։ Ինչպե՞ս է պահպանվում սկզբունքայնությունը քաղաքական միջավայրում։ Եվ ինչպիսի՞ն է ուժեղ, բայց միևնույն ժամանակ նուրբ կնոջ ձայնը այսօրվա Հայաստանում։