Արցախահայերն ինն ամիս դիմացան սովին, այն դեպքում, երբ Փաշինյանը թաքնվում էր բունկերում․ Կարապետյան

22 Մարտի 2026, 22:05

Քաղաքականություն

Այսօր Աբովյան քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի բացմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին, որը այսօր մետրոյում բղավել էր արցախցի կնոջ ու նրա երեխայի վրա։

Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ շրջափակման մեջ գտնվող արցախահայերն ինն ամիս դիմացան սովին ու դժվարություններին, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրա պատերազմի ավարտից հետո հանրային դժգոհության ալիքի ֆոնին թաքնվում էր բունկերում։